Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի վրա հարձակման մասին։
««Իրական խոստում 4» գործողության տասներորդ ալիքի ընթացքում այս հանցավոր ռեժիմի վարչապետի գրասենյակը, ինչպես նաև այս ռեժիմի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի գտնվելու վայրը դարձել են «Խեյբար» հրթիռների թիրախ», – ասվում է Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի կողմից մեջբերված հայտարարության մեջ։



















































































