Երեւան քաղաքի դատարանում հարցաքննվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևան քաղաքի դատարանը ծանուցում է ուղարկել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որպեսզի վերջինս ներկայանա դատարան ու հարցաքննվի։
Իսկ ի՞նչ քրեական վարույթով է դատարանում հարցաքննվել
Բալասանյանը հարցաքննվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով: Ասլանյանին մեղադրում են հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































