Armenian text to speach

Առաջին երկու օրում ավելի քան 650 ամերիկացի զինծառայող է զոհվել կամ վիրավորվել․ Իրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երեքշաբթի հայտարարել է, որ Իրանի «True Promise 4» («Իրական խոստում 4») պատասխան գործողության առաջին երկու օրերին ավելի քան 650 ամերիկացի զինծառայող է զոհվել կամ վիրավորվել։

ԻՀՊԿ խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նաեինին հայտնել է, որ իրանական ուժերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցրել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին և ռազմանավերին, այդ թվում՝ Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի օբյեկտներին։

Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով վնասներ են կրել Պարսից ծոցի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները։ Նաեինին նշել է, որ «պատերազմի առաջին երկու օրերին 650 ամերիկացի զինծառայող է զոհվել կամ վիրավորվել»՝ հավելելով, որ ԱՄՆ իշխանությունները կարող են հերքել կամ թաքցնել այդ տվյալները, սակայն իրանական հետախուզական և մարտադաշտային տեղեկությունները հաստատում են նշված թիվը։

ԻՀՊԿ խոսնակի փոխանցմամբ՝ իրանական հրթիռներն ու անօդաչուները մի քանի անգամ հարվածել են Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ՌԾՈւ Հինգերորդ նավատորմի շտաբին։ Նրա պնդմամբ՝ հարվածներից մեկի հետևանքով 160 ամերիկացի զինծառայող է զոհվել կամ վիրավորվել։

Բացի այդ, ըստ Նաեինիի, իրանական ռազմածովային ուժերը չորս թևավոր հրթիռ են արձակել ԱՄՆ «USS Abraham Lincoln» ավիակրի ուղղությամբ, որը գտնվել է Չաբահարի ափերից մոտ 250-300 կմ հեռավորության վրա։ Նա հայտարարել է, որ հարվածներից հետո ավիակիրն «նահանջել է դեպի հարավարևելյան Հնդկական օվկիանոս»։

Իրանական կողմը «True Promise 4» գործողությունը ներկայացնում է որպես պատասխան քայլ Իրանի դեմ իրականացվող գործողություններին։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս