ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ–ական Վանիկ Օհանյանը։
107 պատգամավորից փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 64–ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, կողմ 64, դեմ 0։
Հիշեցնենք, որ այս պաշտոնը ղեկավարում էր սկանդալային հայտարարություններով հայտնի, նախկինում բուժքույր աշխատած Հռիփսիմե Հունանյանը, ով հունվարի 21–ին հրաժարական տվեց։
























































































