Armenian text to speach

Ով որքան ձայն կհավաքի ընտրություններում՝ ըստ միջազգային ընկերության հետազոտության․ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ) իրականացրել է Հայաստանում հանրային կարծիքի ուսումնասիրություն 18 տարին լրացած 1,506 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից։

Ուսումնասիրությունը վերաբերում է Հայաստանում սոցիալքաղաքական կյանքին։

Ըստ հետազոտության, եթե ընտրություններ լինեն, հարցվածների

  • 24%-ը ընտրելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,
  • 9%-ը ընտրելու է«Ուժեղ Հայաստան» կուսակցությանը,
  • 3%-ը ընտրելու է «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը,

Հարցվածների 30%-ն ընտրել է «Չի որոշել/Դժվարանում է պատասխանել» տարբերակը։

Ընտրությանը չմասնակցելու պատճառների վերաբերյալ հարցվածների 20 %-ը նշել է, որ չի վստահում որևէ կուսակցության կամ առաջնորդի, իսկ 13%-ը կարծում է, որ իր քվեն չի ունենա որևէ նշանակություն։

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, հարցվածների պատասխանների մեծ մասը կարծում է, որ կառավարության ամենամեծ ձախողումը արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունն են, իսկ ամենամեծ ձեռքբերումը՝ խաղաղության և անվտանգության ապահովումը։

Նշենք նաև, որ ըստ ուսումնասիրության, հարցվածների ճնշող մեծամասնության՝ 92%-ի կարծիքով իր քվեի որոշման համար ամենակարևորը բանակին վերաբերող հարցերն են, 83%-ի համար՝ առողջապահությունը։

 

 

 

 




Լրահոս