Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը հաստատել է սեփական թաղման արարողության ծրագիրը: 86-ամյա «երկաթե տիկինը» նախընտրել է հրաժարվել մի շարք պետական պատիվներից, մասնավորապես հրապարակային հրաժեշտի արարողությունից եւ Լոնդոնի վրա ռազմական ինքնաթիռների թռիչքից: Թետչերը ցանկություն է հայտնել, որպեսզի իր մարմինը հողին հանձնվի Չելսիի թագավորական հիվանդանոցի գերեզմանատանը` ամուսնու` Դենիսի կողքին: Նա նաեւ կամենում է, որ իր թաղմանը ներկա լինեն ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ԱՄՆ նախկին նախագահի այրին` Նենսի Ռեյգանը, եւ այլոք:
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ