
ԱԺ ԲՀԿ խմբացության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը քիչ առաջ armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին` սպասելի էր, որ ՀՀԿ-ն ԱԺ նախագահի թեկնածու կառաջադրի Գալուստ Սահակյանին, ասաց, որ ինքը վաղուց դադարել է զարմանալ քաղաքական մեծամասնության գործողությունների վրա:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ Գալուստ Սահակյանի ընտրվելու հավանականությունը մեծ է, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ որևէ բան ասել չի կարող. «Կապրենք, կտեսնենք»:
Արդյոք ԲՀԿ-ն ևս կառաջադրի ԱԺ նախագահի թեկնածու: Ուրիխանյանն ասաց, որ եթե նման որոշում լինի, բոլորն այդ մասին կիմանան:
Սոնա Դավթյան