
Բանգլադեշի բնակիչ 30-ամյա Ռաֆիկուլ Իսլամը կտրել է կնոջ աջ ձեռքի բոլոր մատերը, քանի որ վերջինս փորձել է առանց իր համաձայնության բարձրագույն կրթություն ստանալ: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ Իսլամն կապել է նրան, փակել բերանն ու կտրել մատերը,- տեղեկացնում է BBC-ն:Բժիշկների կարծիքով կնոջ մատները վերականգնել հնարավոր չի լինի:Կինը պատմել է, որ Իսլամը կրթված մարդ չէ եւ դեմ է եղել, որ նա սովորի քոլեջում: Կինը մտադիր է ամուսնալուծվել եւ արդեն տեղափոխվել է ծնողների տուն: Նա շեշտել է, որ չնայած իր ծանր վնասվածքին մտադիր չէ հրաժարվել բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: