Armenian text to speach

Մետրոյի աշխատանքն այս պահին խափանված է․ ինչպե՞ս է այն գործելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին քաղաքացիներն ահազանգում եմ, որ առավոտվանից խափանվել է մետրոյի երթևեկությունը և չեն կարողանում պատշաճ կերպով օգտվել մետրոյից։

Նրանք մեզ տեղեկացնում են, որ մետրոն այս պահին գործում է միագծանի և մինչև Հանրապետության հրապարակ։
Քաղաքացիները մեզ նաև հայտնեցին, որ ոստիկանական մեծաթիվ ուժերը ևս այնտեղ օպերատիվ աշխատանքներ են իրականացնում։

ArmLur.am-ին Երևանի մետրոպոլիտենից փոխանցեցին, որ այս պահին աշխատում են հնարավորինս շուտ լուծել առաջացած խնդիրը։

«Հոսանքի տատանման հետևանքով խնդիր է առաջացել։ Բաց հատվածում տեխնիկական խափանում է։ Մասնագետներն այս պահին տեղում իրականացնում են աշխատանքներ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու, երթևեկությունը վերականգնելու համար։ Մինչ այդ մետրոպոլիտենը գործելու է, գործելու է մեկ գծանի՝ երկկողմանի երթևեկությամբ»,- ArmLur.am-ին փոխանցեցին Երևանի մետրոպոլիտենից։

Նանիկ Աղասյան

 




Լրահոս