Armenian text to speach

31 մլն դրամ վարկ, 4 մլն կանխիկ․ ինչ է հայտարարագրել կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am կայքը շարունակում է ուսումնասիրել պաշտոնատար անձանց հայտարարագրերը։ Այս անգամ ներկայացնում ենք Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանի 2024 թվականի գույքի, եկամուտների և պարտավորությունների հայտարարագիրը։

Հայտարարագրի համաձայն՝ Բաղդասարյանը անշարժ գույք չի հայտարարագրել։ Միևնույն ժամանակ նա ունի երկու տրանսպորտային միջոց՝ 2016 թվականի արտադրության KIA, որը ձեռք է բերել 2021 թվականին, և 1998 թվականի արտադրության VOLKSWAGEN, որը գնել է դեռևս 2008-ին։

Պաշտոնյայի բանկային հաշիվներում հաշվետու տարվա ավարտին գումար չի եղել, սակայն նա հայտարարագրել է 4 մլն դրամ կանխիկ միջոց։

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա 2024 թվականին նա «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմին»-ից ստացել է 11 մլն 385 հազար 410 դրամ աշխատավարձ։

Միաժամանակ, հայտարարագրում նշված են նաև վարկային պարտավորություններ։ Տարվա վերջի դրությամբ Բաղդասարյանի վարկերի մնացորդը կազմել է ավելի քան 31.7 մլն դրամ, որից շուրջ 28.1 մլն դրամը հիպոթեքային վարկ է՝ բնակարանի ձեռքբերման համար։

Հայտարարագրում մի շարք հարցադրումներ են առաջանում։ Մասնավորապես՝ ինչպես է ստացվում, որ պաշտոնյան ունի 4 մլն դրամ կանխիկ գումար, սակայն բանկային հաշիվներ առհասարակ չի հայտարարագրել։

Սոնա Գրիգորյան




Լրահոս