Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը մի շարք լծակներ ունի՝ հաղթահարելու Ուկրաինայի կողմից իրականացվող «նավթային շրջափակումը»։
Նրա խոսքով՝ Հունգարիան կարող է ոչ միայն արգելափակել Ուկրաինային տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկը, այլ նաև կիրառել այլ միջոցներ, այդ թվում՝ դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը դեպի Կիև։
Օրբանը նշել է, որ Ուկրաինայի էլեկտրամատակարարման զգալի մասը անցնում է Հունգարիայի տարածքով, և Բուդապեշտը կարող է նաև արգելափակել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը, քանի որ դրա համար անհրաժեշտ է ԵՄ անդամ երկրների միաձայնությունը։
Բացի այդ, Հունգարիան պատրաստ է չհաստատել Եվրամիության հաջորդ յոթամյա բյուջեն, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Եվրամիությունը նախատեսում է առաջիկա բյուջետային շրջանում Ուկրաինային հատկացնել շուրջ 360-370 միլիարդ եվրո, և այդ միջոցների հիմնական շահառուները լինելու են երկրում գործող արևմտյան խոշոր կորպորացիաները։
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարին Հունգարիան դադարեցրել է դիզվառելիքի մատակարարումը Ուկրաինա և արգելափակել ԵՄ կողմից նախատեսված վարկի տրամադրումը՝ պահանջելով վերականգնել ռուսական նավթի տարանցումը Դրուժբա նավթամուղով։
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն այդ քայլը բնութագրել է որպես պատասխան Կիևի «քաղաքական շանտաժին»՝ նշելով, որ Ուկրաինան չի վերականգնում ռուսական նավթի տարանցումը՝ փորձելով ստեղծել էներգետիկ ճգնաժամ և ազդել երկրի ներքաղաքական գործընթացների վրա։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




















































































