Ուկրաինան ոչինչ չի արել Իրանի դեմ գործողության ժամանակ Միացյալ Նահանգներին օգնելու համար, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է MS NOW լրագրող Ստեֆանի Ռուլը։
«Ես հարցրեցի Ուկրաինայից ստացվող օգնության և աջակցության մասին։ Եվ նա (Թրամփը – խմբ.) ասաց, որ նրանք (Ուկրաինան – խմբ.) ոչինչ չեն արել, և որ Զելենսկու ասած ամեն ինչ արվում է բացառապես քաղաքական և PR նպատակներով», – ասել է Ռուլը MS NOW-ի եթերում։























































































