Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 20-ին Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևան քաղաքում հաշվառված 33-ամյա մի տղամարդու։

Նա հունվարի 7-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս