Armenian text to speach

Էլ չենք պարելու ավտոբուսում, Ռուբինյանն ասում ա՝ հանրությանը մի նեռվայնացրեք. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները այսօր, ներկուսակցական արշավի շրջանակում, ավտոբուսով մեկնում են Գեղարքունիք և Կոտայք։ Իր առավոտյան լայվը Փաշինյանը սկսեց այսպես․ «Ավանդույթի համաձայն՝ պետք է որոշենք մեր ճանապարհի երգը և այսօրվա դիջեյին»։

 Փաշինյանը հավելեց․ «Պետք է նաև նշեմ, որ պարոն Ռուբինյանը վարչության նիստում բավական խիստ դիրքորոշում ուներ․ սկզբում ասում էր՝ ավտոբուսում չպարել, հետո մի փոքր մեղմացրեց՝ առաջարկելով պարել, բայց չհրապարակել։ Նրա կարծիքով՝ բարձրաստիճան պաշտոնյաների պարելը կարող է լրացուցիչ նյարդայնացնել հանրությանը»։

Ռուբինյանի առաջարկին աջակցում էին նաև Պապիկյանն ու Արարատ Միրզոյանը։

Վերջում որոշվեց ընդունել առաջարկը․ «Այսպիսով՝ պարեք, բայց չափը պահեք հրապարակումների հարցում»։




Լրահոս