Եզդիներն իրենց իրավունքների խախտման ապացույցներ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստում կհրապարակվի  «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների` ընդդեմ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի քննության կարճման մասին Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի որոշումը:

Armlur.am-ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ի անդամ Բորիս Թամոյանը հայտնեց, որ իրենց համար կարևոր է նաև առանձին խմբակցությունների տեսակետը, քանի որ ընդհանուր Էթիկայի հանձնաժողովի տեսակետն իրենց համար արդեն հասկանալի է:

«Նամակով դիմել ենք բոլոր խմբակցություններին` իմանալու համար կատարվածի վերաբերյալ իրենց տեսակետը:

Բադեյանի ասածի շուրջ մենք համապատասխան գնահատական տվել ենք հենց նույն օրը, հետո դիմել ենք էթիկայի հանձնաժողով: Իսկ հետագայում, երբ կասեն, թե իրենք չեն խախտում ազգային փոքրամասնությունների իրավունքները, մենք էլ ապացույցներով ցույց կտանք, որ խախտում են»,- նշեց Թամոյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս