Քննիչն ընդդեմ էթիկայի հանձնաժողովի. դատի է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. հունիսին Արուսյակ Ալեքսանյանը նշանավել էր ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչ, իսկ նշանակումից երկու ամիս անց նա դիմել է վարչական դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ալեքսանյանը օգոստոսի 7-ին դատական հայց է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ` պահանջելով անվավեր ճանաչել 2018թ. հուլիսի 10-ին վարչական տույժ կիրառելու մասին որոշումը: Բանն այն է, որ Ալեքսանյանն օրենքով սահմանված կարգով հայտարարագիր չի ներկայացրել եւ էթիկայի հանձնաժողովը նրան վարչական տույժի է ենթարկել, որի հետ էլ նա համամիտ չլինելով` դիմել է դատարան:




Լրահոս