Ո՞րն է քրեական աշխարհի վերջին բուռն իրադարձությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեագետ Սերգեյ Գալոյանի փոխանցմամբ՝ վերջին քրեական իրադարձությունը, որը կարելի է աղմկահարույց համարել, Արտեմ Սարգսյանի ձերբակալությունն է` սովորական սխեմայով իրականացրած:

«Կարևոր է, որ հիմա լրատվամիջոցները ճիշտ և հստակ ներկայացնեն քրեական աշխարհը: Սա խաղ չի, որ ոնց ուզեն ներկայացնեն:

Հիմա բոլորը Սվո Ռաֆի մասին ֆիլմ են նկարահանում: Ձեռք մի՛ տվեք էտ մարդուն, հանգիստ թողե՛ք նրան»,- ասաց Գալոյանը:

Այն լուրերը, թե Արտեմ Սարգսյանը գումար է պարտք եղել, այդ պատճառով էլ նրան սպանել են, Գալոյանը պարզաբանեց. «Մինչև չճշտեմ, որ սարատովսկի Արտեմը պարտք է ունեցել, ոչինչ չեմ կարող ասել: Միայն գիտեմ, որ Տեցի կրուգում երրորդմասցի Լյովիկի հետ 40 մեքենայով հավաքվել, ինչ-որ հարցեր են լուծել»:

Վերջում Գալոյանը համոզմունք հայտնեց, որ քրեական աշխարհի կնքահայր Յապոնչիկը կենդանի է:




Լրահոս