Հրաչ Բերբերյան. Գյուղացին օրենքով պաշտպանված չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղացին օրենքով պաշտպանված չէ,- այսօրվա ասուլիսում նման հայտարարություն արեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Ըստ նրա` հենց այստեղից էլ սկսվում են բոլոր դժբախտությունները: Գյուղացուն պետք է բերել օրենքի դաշտ, եւ այս դեպքում նա նաեւ սուբսիդիա կստանա: Հ. Բերբերյանը շեշտեց, որ օրինակ` կան 20-30 հա տարածք ունեցող ֆերմերներ, որոնք շատ հաջող աշխատում են, եւ պետությունը չպետք է պարտադրի միավորվել: Միաժամանակ բանախոսը նշեց` էական չէ, թե որքանով է մշակաբույսի ինքնարժեքը բարձր կամ ցածր, պետությունը պետք է խրախուսի ցանկացած մշակաբույսի արտադրությանը: Նա գյուղացիներին խորհուրդ տվեց հաջորդ տարի մշակել բանջարեղեն, լոլիկ, կարտոֆիլ, որովհետեւ դրանք միշտ շահութաբեր են: Ըստ միության նախագահի` ընդհանուր առմամբ այս տարին, անցած տարվա համեմատ, հաջող էր, սակայն ոչինչ չարվեց հիվանդությունների եւ վնասատուների դեմ` դրանց դեմ պայքարը մնաց բնության հույսին:




Լրահոս