Ռուսական sport-express կայքն անդրադարձել է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին:
«Կարծում եմ՝ Մովսիսյանին հրավիրելը «Սպարտակի» սխալն է»,- հայտարարել է Օլեգ Ռոմանցևը ապրիլի սկզբին:
Առաջին իսկ խաղում Յուրան 3 գոլի հեղինակ դարձավ, սակայն դա չար կատակ եղավ հենց նրա համար: Նա շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն «Սպարտակը», հույսը դնելով նրա վրա, սկսեց դանդաղորեն կոտրել իր խաղաոճը: Բոլոր ֆուտբոլիստները հույսը սկսեցին դնել Մովսիսյանի վրա: Նրանց լոգիկան պարզ է` կա հարձակվող է, ով կարող է լուծել խաղի արդյունքը. ահա և կարող ենք նրան ծանրաբեռնել: Եթե թիմը խաղում է միայն առաջատարի հույսին, դա վատ է, իսկ երբ առաջատարը` թիմով, դա լավ է:
Եթե աշնանը նրանք գրավում էին կրեատիվ խաղով, առատ գրոհներով, ապա ձմռան ընդմիջումից հետո այս բոլոր հնարավորություններն այլևս չէին օգտագործվում:
Վերջին խաղերում հայ հարձակվողը ցույց է տալիս այն հատկանիշները, որոնք այդքան բացակայում են ռուս ֆուտբոլիստների շրջանում: Խոսքը մաքուր, անկասելի պայքարի ոգու մասին է: Ամենայն հավանականությամբ, նրա հատկանիշների պահպանման գործում մեծ դերակատարում ունի ԱՄՆ-ում խաղալը:
Արդյոք «Սպարտակին» կբավականացնե՞ն վերջին մարտիկի սխրանքները` մրցաշրջանն արժանիորեն ավարտելու համար: Ակնհայտ է նաև, որ ամռանն ակումբին մեծ փոփոխություններ են սպասվում: