
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը armlur.am-ի հետ զրույցում, ի պատասխան այն հարցին, որ Գալուստ Սահակյանի` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու հավանականությունն արդյոք մեծ չէ, պատասխանեց` ասելով. «Չեմ կարծում, որ մենք էստեղ առանձնապես անելիք ունենք,, որովհետև դա 100-րդական հարց է»:
Տիկին Զոհրաբյանը նաև ասաց, որ այսօր խմբակցության նիստ է եղել, որտեղ ԱԺ նախագահի քվեարկության մասին հպանցիկ է խոսվել:
«Ես վստահ եմ, որ քվեարկությունը տեղի կունենա վաղը, և ժամանակ կունենանք դրան անդրադառնալու»,-եզրափակեց Զոհրաբյանը: