ArmLur.am-ը տեղեկացավ, որ իրավապահները հայազգի գործարար, հեղինակություն համարվող Ռուբեն Թաթուլյանի, որն ավելի հայտնի է որպես Ռոբսոն, կնոջ մեքենան առգրավելուց հետո ակտ են գրել, ու ավելի ուշ մեքենան հատուկ պահպանվող տարածքից դուրս հանել և տրամադրել գործարարի կնոջը։
Հայտնել էինք, որ պարեկները հայտնաբերել ու հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Ռուսաստանում և Հայաստանում հայտնի օլիգարխի ընտանիքին պատկանող կասկածելի «Mercedes»-ը։ Տեղում պարզվել է, որ վարորդը հայկական վարորդական իրավունքի վկայական չունի, իսկ ավտոմեքենան գտնվել է հետախուզման մեջ, թեև վարորդը հայտնել է, որ այն այլևս հետախուզման մեջ չէ։ Վարորդը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի հայ օլիգարխներից մեկի ազգականն է, իսկ այդ օլիգարխի նկատմամբ ժամանակին հետախուզում էր հայտարարվել Ռուսաստանի կողմից, և ՌԴ-ն պահանջում էր, որ Հայաստանը նրան արտահանձնի Ռուսաստանին, ինչը հայկական կողմը մերժել էր։
Արդյունքում, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեքենան, որը առգրավվել էր, հայազգի գործարար Ռոբսոնի կնոջ՝ Կարինե Թաթուլյանի մեքենան է եղել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























