ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը գնել է «Երևան» հեռուստաընկերությունը: Այս լուրը Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը:
Նա նշեց, թե Արթուր Բաղդասարյանը հեռուստաընկերության միակ բաժնետերը չէ, և այն ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից: Մեր այն հարցին, թե որն էր այս պահին հեռուստաընկերություն գնելու նպատակը, նա նշեց.
«Ցանկացած զանգվածային լրատվության միջոց օգտագործվում է տեղեկատվության տրամադրման համար: Նպատակը շատ պարզ է: Ասենք, որ մյուսներն էլ հեռուստաընկերություններ ունեն, նրանց նպատակը ո՞րն է: Դա միջոց է, որով դու ինֆորմացիա ես տալիս, կապ չունի՝ քաղաքական, թե՝ ոչ քաղաքական»,-նշեց նա:
Միսակյանը նաև նշեց, թե առաջին հերթին հեռուստաընկերությունը կարդիականացվի ժամանակակից սարքավորումներով:
Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը նախկին կարկառուն ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի հետ հիմնադրել էր «Երևան» հեռուստաընկերությունը, այնուհետև՝ այն վաճառել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին պատկանող «Շանթ» հեռուստաընկերությանը: