ԱԺ նախկին պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության՝ ՀՀ վարչապետի 20.05.2002թ.-ի թիվ 302 որոշմամբ Մկրտիչ Էմիլի Մկրտչյանին պարգևատրված անվանական զենքով՝ «BERETTA» մակնիշի ատրճանակը և ՀՀ Երկրապահ կամավորական միության գործունեությանն ակտիվորեն մասնակցելու համար ՀՀ վարչապետի թիվ 548-Ա որոշմամբ Մկրտիչ Էմիլի Մկրտչյանին պարգևատրված «TT» մակնիշի ատրճանակը մալելուն ուղղված գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին:
ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը և անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման՝ օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։
«Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ։
Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը։ Դատելով իրավիճակից՝ բոլոր նրանք, որոնք օրենքի այս կետերին չեն ենթարկվում կամ չեն համապատասխանում, նրանց պատկանող զենքերը առգրավվում են։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































