ԵՎ ՀԵՏՈ Ի՞ՆՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձավ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի կայքի հայերեն տարբերակում տիրող բարձիթողի իրավիճակին, այնտեղ որոշակի ճշգրտումներ են արվել: Արդեն իսկ ԱԱԽ կազմում ավելացվել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի անունը: Բացի այդ, ԱԱԽ կազմում է ընդգրկվել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ուշագրավ է մեկ այլ հանգամանք. գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ նախագահական ` խնդրելով մեկնաբանել, թե ինչու ԱԱԽ կազմում ընդգրկված չէ նաեւ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Բանն այն է, որ ՀՀ նախագահի 2008թ. մայիսի 4-ի hրամանագրի համաձայն` ԱԺ այս պաշտոնը եւս ԱԱԽ անդամների ցանկում է ընդգրկված, այդ հրամանագիրը որեւէ փոփոխության չի ենթարկվել, հետեւաբար ԱԱԽ կազմից չի հանվել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Բայց արի ու տես, որ այդ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը չի համարվում ԱԱԽ անդամ:




Լրահոս