Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօրվա դատական նիստին միջնորդեց վերացնել Կարապետյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը՝ միաժամանակ նշելով, որ պատրաստ են նրա նկատմամբ կիրառված 4 մլրդ դրամ գրավի չափից ավելին վճարել:
Խոսքը շուրջ 400 մլն դրամ ավելի վճարելու մասին է, եթե դատարանը նման որոշում կայացնի:
Հիշեցնենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։





























