ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ոչ թե ակտիվ չեմ, ուղղակի ինձ ներկայացնելու խնդիր չունեմ»:

Ռաֆիկ Գրիգորյան idefacto.am

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` կամաց-կամաց բացահայտվում է խորհրդարանական մեծամասնության անգործության հիմնական պատճառներից մեկը: Պարզվում է, որ մեր օրենսդիրն այդչափ պասիվ է, քանի որ նրան մշտապես թվացել է, թե իրեն բոլորն են ճանաչում, եւ ԱԺ հաճախելու կամ առավել եւս ակտիվ օրենսդիր գործունեությամբ զբաղվելու կարիքն ամենեւին էլ չկա: Սակայն չարաչար սխալվում են այս կարգի ազգընտիրները: Բանն այն է, որ ընտրողները միշտ էլ ձգտում են ճանաչել իրենց ընտրյալներին որպես օրենսդիրի, ոչ թե մարդու, որին պարզապես ճանաչում են: Այնպես որ, ճանաչելու մասով դեռ ամեն ինչ հստակ չէ:




Լրահոս