ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 23-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը համագումար է անցկացնելու:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ համագումարի ժամանակ կհայտարարեն, որ մասնակցելու են հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կներկայացնի նաև, թե ընտրություններին ովքեր են ընդգրկված լինելու իրենց նախընտրական ցուցակում:
Նշենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը Զարուհի Փոստանջյանն է:
Հավելենք, որ Փոստանջյանը կուսակցությունը հիմնել է 2017 թվականին:
Սոնա Գրիգորյան





























