ArmLur.am-ի տեղեկություններով՝ վաղը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կայցելի ՀԾԿՀ։
Բանն այն է, որ Պետրոսյանը պատրաստվում է ՀԾԿՀ-ին ներկայացնել առաջարկ, ըստ որի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կմեկնարկի գործընթաց՝ ուղղված նոր սպառողների՝ բաշխման ցանցին միանալու (նոր բաժանորդ դառնալու) դեպքում վճարների 30-40% նվազեցմանը։
Հիշեցնենք, որ դեռ հունվարին գրել էինք, թե ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի կարգադրությամբ արդեն մեկնարկել է նոր սպառողների միացման վճարների նվազեցման գործընթացը։
Ըստ նախնական վերլուծությունների և ճշգրտված տվյալների՝ փոփոխությունները կունենան հետևյալ տեսքը.
0.22 կՎ լարման և 10 կՎԱ հզորության համար առանձնատների ստանդարտ միացման վճարները՝
Երևանում ներկայում կազմում են 277 հազար դրամ, իսկ նախնական հաշվարկով կկազմեն շուրջ 186 հազար դրամ,
ՀՀ մարզերում ներկայում կազմում են 229 հազար դրամ, իսկ նախնական հաշվարկով կկազմեն շուրջ 151 հազար դրամ։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ





























