Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա անող անհետ կորածների հարազատները հանդիպեցին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ քննարկելու լսումների համար ԱԺ գլխավոր ամբիոնը տրամադրելու արգելքի հարցը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած, բռնի անհետացած զինծառայողների ծնողները դիմել էին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ ապահովելու իրենց ճշմարտությունը բարձրաձայնելու, տեղեկացված ու լսված լինելու, ինչպես նաև պատերազմին առնչվող հանգամանքների վերաբերյալ բաց քննարկում ունենալու իրավունքների իրացումը:
Թովմասյանը պաշտոնապես դիմել էր ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ տրամադրելու ԱԺ լիագումար նիստերի մեծ դահլիճը՝ աշխատանքային քննարկում կազմակերպելու, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գաղտնի գրությամբ արխիվացված զեկույցի և պատերազմին առնչվող հանգամանքների շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































