Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մրգաշենում ատամնաբույժի սպանության գործով կալանավորվածները հրաժարվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Մրգաշենում 52-ամյա ատամնաբույժին սպանելու դեպքով կալանավորված եղբայրները հրաժարվում են ցուցմունք տալ և պատմել դեպքի հանգամանքները:

Հայտնել էինք, որ իրավապահ համակարգում նախնական մեկ վարկած է քննվում։ Իրավապահ համակարգից ArmLur.am-ին հայտնում են, որ, ըստ նախնական վարկածի, խնդիրը եղել է ատամնաբույժի երիտասարդ դստեր հարցի հետ կապված։ Երիտասարդները հորը դուրս են կանչել՝ պարզաբանումներ անելու։ Արդյունքում խոսակցությունը թեժացել է ու ճակատագրական դարձել բժշկի համար։

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Մրգաշենում տեղի ունեցած սպանությունից։ Ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է: Եղբայրները կալանավորված են:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս