Armenian text to speach

Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Դեսպանը նաև գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում։

«Այցելեցի Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցի սարսափելի իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակին։ Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։ Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»,-գրել է դեսպանը։

Պետր Պիրունչիկը նաև մեջբերել է չեխ ճանապարհորդ և մարդասեր Կարել Հանսայի «Արևելքի սարսափները» գրքից մի հատված, որտեղ վերջինը վկայում է հայ ժողովրդի տառապանքների մասին․

«Ես տեսա տառապող ժողովրդի անվերջ քարավաններ՝ ուժասպառ, քաղցած և մարդկային արժանապատվությունից զրկված։ Հայ ժողովուրդը դատապարտված էր ոչ միայն ֆիզիկական ոչնչացման, այլև աներևակայելի տառապանքների»։




Լրահոս