Ամիրյան փողոցում այս պահին պատրաստվում են «խորոված փարթիին»։
Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը։ Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը։ Այս տարի այն կնշվի ապրիլի 25-ին։
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































