ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը Մաքսային ծառայության ղեկավա՞ր․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարության աշխատակիցներին ներկայացնում է նորանշանակ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, այդ ընթացքում նախարարության աշխատակիցները լարված սպասում են, թե ինչ է լինելու իրենց հետ: Հավելենք, որ արդեն աշխատանքից ազատման դիմում է գրել նախկին նախարար Դավիթ Սարգսյանի մամլո խոսնակ Նվարդ Առաքելյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մյուս աշխատակիցները նույնպես սպասողական եւ լարված վիճակում են: Նշենք, որ առաջիկայում հնարավոր է՝ ՊԵԿ-ից անջատվի հարկային ծառայությունը եւ ներառվի Ֆինանսների նախարարության կազմում: Իսկ առանձնացված Մաքսային ծառայության ղեկավար, ըստ շրջանառվող լուրերի` նշանակվելու է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:         


 




Լրահոս