Փարիզի Աստվածամոր տաճարում (Notre-Dame de Paris), Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, պատարագը մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանի նախագահությամբ։

Նշվում է, որ պատարագին ներկա է գտնվել նաև Պոնտուազի եպիսկոպոս Բենուա Բերտրանը, որը հանդես է եկել քարոզով:

























































































