ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին կալանավորած դատավոր Հակակոռուպցիո դատարանի դատավոր Արամ Գրիգորյանն է: Վերջինս քննում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ Ռուզաննա Խաչատրյանի դեմ հարուցված քրեական վարույթները:
Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին: Վերջինիս կալանավորել են: Հարուցված վարույթն առնչվում է ընտրակաշառքին։
Նշենք՝ Ավանեսյանը 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ է, համակարգում է անվտանգության հարցերը։ Նա հայտնի հետախույզ է, մասնակցել է արցախյան պատերազմներին։ Ըստ նախաքննական մարմնի կողմից ներկայացված ձայնագրության Արթուր Ավանեսյանը զրուցում է կոնկրետ անձանց հետ և բանակում աշխատանքի տեղավորելու խոստումներ է տալիս:
Արդյունքում դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով: Նա այս պահին գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























