2025 թվականի սեպտեմբերին Երևանում փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։
Հայտնել էինք, որ երկու անձ աստիճանը դրել էին Ռոստովյան 17 շենքի մուտքի մոտ և փորձել էին մտնել շենքի բնակիչներից մեկի տուն՝ սպանության փորձի համար տնային կալանքի տակ գտնվող Արման Ախոյանի բնակարան։
Արդյունքում Ախոյանը, զգալով, որ իր բնակարանի շուրջ տարօրինակ ձայներ են լսվում, գտնվելով տնային կալանքի տակ, վերցրել էր զենքը և կրակել պատշգամբ հասած ու իր տան ուղղությամբ զենք պահած անձանց ուղղությամբ։ Սկսվել էր փոխհրաձգություն, ինչի արդյունքում էլ մեկ անձ, որը պատշգամբից կրակել էր տնային կալանքի տակ գտնվող Ախոյանի ուղղությամբ, մահացել էր։
Իսկ ինչու՞ էին ցանկանում սպանել Ախոյանին, ինչ հին վրեժխնդրություն կար
Պարզվել էր, որ դեռեւս 2025 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 16:15-ին, Մուրացան փողոցում կրակոցներ էին հնչել։ «Ձախ ծնկահոդի վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Հրաչյա Ստեփանի Հախվերդյանը։ Ավելի ուշ պարզվել էր, որ Հախվերդյանին Ռոստովյան փողոցի 13-րդ հասցեի դիմաց հրազենային վնասվածք էր պատճառել Արմանը, որին սպանության փորձի համար մեղադրանք էր առաջադրվել, և խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Սակայն վիրավորում ստացած անձն ու նրա մտերիմ շրջապատը գոհ չեն մնում ՀՀ իրավապահ համակարգի գործողություններից և, չսպասելով քննության վերջնական որոշմանը, գնում են իրենց սպանել ցանկացող անձին Արման Ախոյանի հետ հաշիվ մաքրելու։
Արդյունքում, երեկ փաստաբան Գեւորգի Մելիքյանը ուշագրավ մանրամասներ եր հայտնել։ Ասել է թե, տնային կալանքի տակ գտնվողին ցանկացան սպանել, նա կրակեց ու մարդ սպանվեց եւ պատասխանատվությունից ազատվեց անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված լինելու հիմքով:

Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























