Armenian text to speach

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին մեքենան բախվել է քարե պարսպին և կողաշրջվել․ 21-ամյա վարորդը տեղում մաhացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 18:00-ի սահմաններում 21-ամյա Ռոբերտ Մ.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Նահապետավան գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին, փլուզել մի հատված և կիսակողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղում մահացել է։




Լրահոս