Ֆասիե. Անհրաժեշտ է արագացնել ԼՂ հարցի լուծումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն    հայտարարել է, թե Հարավային Կովկասում իրադրությունը բարելավելու համար անհրաժեշտ է արագացնել ԼՂ հակամարտության կարգավորումը։ Դիվանագետը հավելել է, որ եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը։ “Հարավային Կովկասի տարածաշրջանը հեռու է գտնվում Եվրոպայից։ Այսօր Եվրոպայի առջեւ ավելի կարեւոր հարցեր են ծառացած, ինչպես օրինակ Եվրամիության ապագան եւ եվրոն”,- հայտարարել է Ֆասիեն։Նշենք, որ տարեվերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն կավարտի իր առաքելությունը։ Նրան կփոխարինի մինչ վերջերս Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Ժակ Ֆորը։




Լրահոս