Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանեց Երևան։ Այս մասին նա շրջում է Երևանում
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Ժաննա Անդրեասյանը, Վահան Կոստանյանը։
Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին Երևանում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Մայիսի 5-ին կմեկնարկի նրա պետական այցը Հայաստան։ Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով:























