Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը մայիսին զորավարժություններ կանցկացնեն Ռուսաստանի սահմանի մոտ, իսկ դրանց ավարտից հետո մարտական դիրքերն ու ամրաշինությունները կմնան տեղում, հայտնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները նախատեսվում է անցկացնել երկու փուլով՝ մայիսի 4-8-ը և մայիսի 17-29-ը, իսկ մարտական կրակի զորավարժությունները նախատեսված են մայիսի 20-22-ը։
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը նշել է, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո երկրի ներսում, այդ թվում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, զորավարժությունների մասշտաբը զգալիորեն աճել է։





























