Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է Անիի կամրջի հայ-թուրքական համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությանը․
«Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը, որի վերաբերյալ այսօր արձանագրություն ստորագրեցինք, սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Թուրքիայի համար։
Անիի պատմական կամրջի մի ոտքը Հայաստանի տարածքում է և, սահմանի մյուս կողմում՝ Անիի ավերակների հետ համատեղ, այս հուշարձանները կարող են միասին դառնալ մեկ զբոսաշրջային ուղղություն»,- նշել է նա։





























