Armenian text to speach

Հայաստանը RSF-ի մամուլի ազատության ինդեքսում 16 տեղով զիջել է տեղը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդավարության մասին խոսակցությունների ու եվրոպական գագաթնաժողովների բարձր կարգախոսների ֆոնին Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում արձանագրել է խայտառակ հետընթաց՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 50-րդ տեղը։ Թեև իշխանությունները երկիրը ներկայացնում են որպես ժողովրդավարական առաջընթացի օրինակ, միջազգային ցուցանիշները ցույց են տալիս հակառակ պատկերը՝ ազատ խոսքի ու մեդիա միջավայրի առումով Հայաստանը կորցրել է իր նախորդ դիրքերը։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է RSF-ի 2026 World Press Freedom Index զեկույցը, որտեղ Հայաստանը 180 երկրների մեջ զբաղեցրել է 50-րդ տեղը՝ 67.02 միավորով։ Սա 16 տեղով ցածր է 2025 թվականի արդյունքից, երբ Հայաստանը 34-րդն էր՝ 73.96 միավորով։ RSF-ը Հայաստանի մամուլի ազատության վիճակը ներկայում դասակարգում է որպես «խնդրահարույց»։

Կազմակերպության գնահատմամբ՝ անկման հիմնական պատճառներից մեկը իրավական ցուցանիշի վատթարացումն է․ RSF-ը դա կապում է զրպարտության չարաշահող հայցերի աճի և օրենսդրական նախագծերի հետ, որոնք լրատվամիջոցների վրա զսպող ազդեցություն են ունեցել։ Միաժամանակ RSF-ը նշում է, որ Հայաստանում մեդիա միջավայրը շարունակում է մնալ բևեռացված, իսկ տեղեկատվական դաշտի վրա ազդեցություն են ունենում ներքաղաքական լարվածությունը, սահմանային անվտանգային խնդիրները և ապատեղեկատվությունը։

Վերջին տարիների դինամիկան ցույց է տալիս, որ անկումը եկել է նախորդ բարելավման փուլից հետո․ RSF-ի 2024 թվականի ինդեքսում Հայաստանը 43-րդն էր, 2023-ին՝ 49-րդը, այսինքն՝ 2025-ին արձանագրած 34-րդ տեղը եղել է ամենաբարձր արդյունքներից մեկը, իսկ 2026-ին գրանցվել է հետընթաց։

Հայկական մեդիա դաշտի համար սա ոչ միայն թվային նահանջ է, այլ նաև ազդակ, որ մամուլի ազատության կայունությունը շարունակում է կախված մնալ թե՛ իրավական երաշխիքներից, թե՛ քաղաքական միջավայրից։  Հիշեցնենք, որ միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմենյանը մոտ 2 տասնյակ հայցեր է ներկայացրել մեդիաների դեմ, որը, փաստորեն, չի վրիպել միջազգային գործընկերների աչքից:




Լրահոս