Armenian text to speach

Արդյունաբերական գոտիներ լինելու են բոլոր մարզերում․«Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Լիլիթ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդյունաբերական գոտիները ոչ միայն հավելյալ ծախս չեն, այլև լրջագույն կապիտալ ներդրումներ են պետության ապագայի համար։ Այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության տնտեսական թիմի անդամ Լիլիթ Մինասյանը։

Նա նշել է,  որ արդյունաբերական գոտիները, որոնք առաջարկում են պատրաստի ենթահամակարգեր, հասանելիություն ավտոնոմ էներգակիրներին ու լոգիստիկ հանգույցներին, տնտեսական գործունեության լավագույն հարթակներն են՝ ըստ միջազգային փորձի։ Նրա խոսքով՝ արդյունաբերական գոտիներ լինելու են ՀՀ բոլոր մարզերում՝ հաշվի առնելով տեղային առանձնահատկությունները։

«Այն բիզնեսները, որոնք կհամապատասխանեն չափանիշներին, օրինակ՝ թողարկեն բարձր տեխնոլոգիական և կամ գիտելիքահեն արտադրանք, կարող են գործունեություն ծավալել արդյունաբերական գոտում՝ անկախ այն հանգամանքից, նորաստեղծ են, թե արդեն գործող»,- ասել է տնտեսագետը։

Մանրամասնելով «Միասնության թևերի» տնտեսական պլատֆորմի 2-րդ ուղղությունը՝ Լիլիթ Մինասյանը բացատրել է, որ Հայաստանն ավելի շատ սպառման վրա հիմնված տնտեսություն ունեցող պետություն է, ինչը բացասական ազդեցություն է թողնում, քանի որ այդպես հնարավոր չէ տնտեսական իրական աճ ապահովել։

Հիշեցնենք, որ «Միասնության թևեր» կուսակցության տնտեսական ծրագիրը հրապարակվել է փետրվարի 17-ին և կրում է «7 ուղղություն՝ 1 ճանապարհ» խորագիրը։ (Գ)

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս