ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին`ժամը 08.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում`Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում  բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի 055 ՈU 09 պետհամարանիշի (վարորդ` Սամվել Գասպարյան) և ՎԱԶ-2107 մակնիշի 30 ՏՏ 231 պետհամարանիշի (վարորդ` Արկադի Նազարյան)  ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր,1970 թվականին ծնված Արսեն Ազատյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց:Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




Լրահոս