Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախընտրական 10 բլից հարցեր ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօրվանից սկսում է նախընտրական բլից հարցեր ուղղել քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։

Մեր առաջին զրուցակիցը «Հայաստան» դաշինքի առաջին կին ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանն է։

Բլից հարցերի ընթացքում Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժն ունի «ամենամրցունակ ծրագիրը» և վստահեցրեց՝ իշխանության գալու դեպքում քաղաքացին փոփոխությունները կզգա ամենուր։

«Առաջինը սահմանին են զգալու՝ ժամանակակից զինտեխնիկայով կահավորված բանակով, հետո՝ քաղաքացին իր գրպանում, իր հողի վրա, իր արժանապատվության մեջ։ Մենք չենք կարող ուրանալ մեր սեփական պատմությունն ու հիշողությունը»,- նշեց նա։

Անդրադառնալով քաղաքական պատասխանատվությանը՝ Գրիգորյանն ասաց, որ եթե իշխանությունը չկատարի իր հիմնական խոստումները, հանրությունն իրավունք ունի պատժելու ընտրությունների միջոցով։

Նա նաև ընդգծեց. «Չեն կարող հող հանձնողն ու հող ազատագրողը նույնը լինել»։

Հարցին՝ արդյոք պատրաստ կլինե՞ն ընդունել որոշումներ, որոնք կարող են վարկանիշի անկման բերել, Աննա Գրիգորյանը պատասխանեց, որ «վարկանիշի անկում չի լինելու»։

Բլիցի ընթացքում խոսվեց նաև անվտանգության, արժանապատիվ կյանքի, կրթության և սոցիալական քաղաքականության մասին։ Գրիգորյանի խոսքով՝ ուսանողը ևս պետք է զգա այդ փոփոխությունները, այդ թվում՝ անվճար կրթության հնարավորություններով։

Վերջում նա վստահեցրեց՝ առաջիկա ամիսների ընթացքում քաղաքական գնահատականներն ու «պատիժները» լինելու են հենց ժողովրդի կողմից։

Իրինա Աթայան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս