Armenian text to speach

Երևանում փորձում են նախկինի պես հավատարիմ մնալ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը․ Ռուսաստանի նախագահի օգնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում փորձում են նախկինի պես հավատարիմ մնալ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ցավոք, Երևանում փորձում են նախկինի պես հավատարիմ մնալ, ես կասեի, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը։ Թե որքան երկար կարելի է, այսպես ասած, մնալ նման դիրքում, ես չգիտեմ։ Բայց այս ամենը, իհարկե, վնասում է մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այդքան շահավետ են թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի համար», – լրագրողներին ասել է Ուշակովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի շահավետ են Երևանի, քան Մոսկվայի համար։

«Շատ առումներով բարենպաստ իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված, պայմանավորված է մեր երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացմամբ, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի փոխգործակցությամբ»,- ընդգծել է Ուշակովը։




Լրահոս