ArmLur.am-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներից հետաքրքրվել՝ ինչպե՞ս են գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները։ Հիշեցնենք՝ Փաշինյանը նշել էր, որ Կարապետյանը չի կարող լինել վարչապետի կամ պատգամավորի թեկնածու՝ Սահմանադրական սահմանափակումների պատճառով։ Փաշինյանը նրան նաև անվանել էր «հիբրիդային ֆեյք թեկնածու»։
Հարցման ընթացքում մի տղամարդ բովանդակալից պատասխան տվեց՝ նշելով, որ տեղի ունեցողը սովորական նախընտրական պայքար է, որտեղ քաղաքական ուժերը փորձում են չեզոքացնել հավանական մրցակիցներին։
«Ես բացարձակապես ֆեյք չեմ համարում։ Սա նախընտրական պայքար է։ Հավանական հակառակորդներին փորձում են չեզոքացնել։ Բայց վարչապետի նման չի պահում իրեն․ փողոցային լեքսիկոնով քաղաքակիրթ մարդը իրավունք չունի խոսելու։ Ես չեմ ցանկանում, որ նա վերընտրվեր․ ով իշխանության ղեկին է, 20-25% ադմինիստրատիվ ռեսուրս ունի»,- ասաց քաղաքացին։
Նա նաև նշեց, որ քաղաքական դաշտում կան այլ թեկնածուներ, որոնք, իր կարծիքով, կարող էին ավելի լավ տարբերակ լինել, սակայն չունեն բավարար աջակցություն։
«Շատ լավ թեկնածու կլիներ Գուրգեն Սիմոնյանը, բայց նա այդքան չի հավաքի։ Ռեալ թեկնածուները քիչ են։ Եթե Նիկոլը նորից վարչապետ դառնա, երկրի կործանումը կլինի»,- եզրափակեց նա։
Իրինա Ատանյան, Հեվսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























