Armenian text to speach

Վեդիի դեպքով ոստիկանության մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեդիում անչափահասների բռնության գործի շրջանակում ՆԳՆ պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել, այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից»,- հայտնել է Սարգսյանը։

Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն նույնպես ազատվել են պաշտոններից

Ըստ տեղեկությունների՝ նրանց ազատումը ևս կապված է Վեդիի մանկապղծության դեպքի հետ:

 

 




Լրահոս