Armenian text to speach

ՀՀ մարզպետներն արձակուրդում են․ ովքե՞ր են նրանց փոխարինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մայիսի 7-ից ՀՀ մարզպետներին 28 աշխատանքային օրվա կտրվածքով տրամադրվել է չվճարվող արձակուրդ։ Մարզպետները կգտնվեն արձակուրդում 2026 թվականի մայիսի 8-27-ը (ներառյալ) և մայիսի 29-ից հունիսի 5-ը (ներառյալ) ժամանակահատվածում։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե որ մարզպետին ով կփոխարինի այս ժամանակահատվածում։
Այսիպիսով՝ վարչապետի որոշմամաբ արձակուրդ է տրամադրվել ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղահրամանյանին, ում կփոխարինի ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանը և Նարե Ղազարյանը։

Արձակուրդ է տրամադրվել ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, ում կփոխարինի ՀՀ Արարատի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը։
Արձակուրդ է տրամադրվել ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, ում կփոխարինի ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը։
Արձակուրդ է տրամադրվել ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, ում կփոխարինի ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյնաը։
Արձակուրդ է տրամադրվել ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ում կփոխարինի ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
Արձակուրդ է տրամադրվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, ում կփոխարինի ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։
Արձակուրդ է տրամադրվել ՀՀ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին, ում կփոխարինի ՀՀ Լոռու մարզպետ Արսեն Ղարիբյանը։
Արձակուրդ է տրամադրվել ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին, ում կփոխարինի ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։
Արձակուրդ է տրամադրվել ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, ում կփոխարինի ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը։

Նանիկ Աղասյան




Լրահոս