Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ 43-ամյա ամերիկացի Ջամիլ Մակկլայնը (41-13-3, 24 КО) որոշել է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ հույս ունի փոխարինել Ֆլորիդայի նահանգի «երկարակյաց» կոնգրեսմեն Էլսի Հեսթինգսին դեմոկրատական կուսակցությունից:
Շրջանը, որի վրա տարածվում են Հեսթինգսի իրավասությունները, իր մեջ ներառում է Ֆորտ Լոդերդեյլ և Վեստ-Փալմ-Բիչ խոշոր քաղաքները:
«Ես ուզում եմ փոփոխություններ մտցնել 20-րդ շրջանում», – հայտարարել է Մակկլայնը Sunshine State News-ին տրված հարցազրույցում:
Մակկլայնը ավարտել է իր կարիերան պրոֆեսիոնալ ռինգում Մոհամեդ Աբդուսալամովից 2012թ.-ի սեպտեմբերին կրած պարտությունից հետո: Ընդանուր առմամբ 2012թ.-ին Ջամիլը չորս մենամարտից երեքում պարտություն է կրել: